Սնունդ և ռեստորան
Խոհանոցը յուրաքանչյուր ազգի հյուրասիրության հիմքն է:
Մի անգամ համտեսելով հայկական ուտեստները, անհնարին է այն չսիրել, ուստի և սիրել հայկական մշակույթը և նրա դարավոր սովորույթները:
“Լեռնագործ” ռեստորանի ճաշացանկը պարունակում է մսային և ձկնային տաք ուտեստներ, բազում թարմ և օգտակար բանջարեղեններով աղցաններ, համեղ մսային, կաթնային և բանջարեղենով ապուրներ, աղանդերների հարուստ տեսականի: Դրանցից են` խաշլաման (միսը խաշած սմբուկի, չամիչի, սոխի և կանաչու հետ), Ժենգյալով հացը (բուսակերի երանելի ուտելիք` թարմ կանաչիներով աղցանը` տափակ հացի մեջ) և մասուրով ճաշը (սուպանման ճաշ, որը պատրաստվում է բրնձով, թարմ եփված տեղական մասուրի հյութով): Տավարի մսով քյաբաբը նույնպես շատ համեղ է:
“Լեռնագործ” ռեստորանի դահլիճը նախատեսված է 300 հոգու համար: Այստեղ հարմար կարող եք տեղավորվել Ձեր ընկերների հետ և նշել ծնունդներ, տոներ կամ էլ ազատ ժամանց: Ռեստորանի VIP դահլիճները 4, 8 և 15 մարդ տարողությամբ, ստեղծում են հարմար պայմաններ գործնական և ընկերական մտերիմ հանդիպումների համար: Բացի համեղ հյուրասիրությունից, “Լեռնագործ” ռեստորանը և սրճարանը իր այցելուներին առաջարկում է երաժշտություն, պարեր և զվարճություններ:
“Լեռնագործ” ռեստորանը բաց է ամեն օր
Երկուշաբթիից-հինգշաբթի – 11.00-ից մինչ 24.00
Ուրբաթ, շաբաթ – 11.00-ից մինչ 02:00
Կիրակի – 11.00-ից մինչ 24.00