Սենյակներ և գներ
№
Հյուրանոցային համարներ
Գին (դրամ)
Նկարներ
Ռեստորան
Խոհանոցը յուրաքանչյուր ազգի հյուրասիրության հիմքն է: Մի անգամ համտեսելով հայկական ուտեստները, անհնարին է այն չսիրել, ուստի և սիրել հայկական մշակույթը և նրա դարավոր սովորույթները: “Լեռնագործ” ռեստորանի ճաշացանկը պարունակում է մսային և ձկնային տաք ուտեստներ, բազում թարմ և օգտակար բանջարեղեններով աղցաններ, համեղ մսային, կաթնային և բանջարեղենով ապուրներ, աղանդերների հարուստ տեսականի: Դրանցից են` խաշլաման (միսը խաշած սմբուկի, չամիչի, սոխի և կանաչու հետ), Ժենգյալով հացը (բուսակերի երանելի ուտելիք` թարմ կանաչիներով աղցանը` տափակ հացի մեջ) և մասուրով ճաշը: